ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ժամանակավոր խաղաղությունը կարող է համարվել գլոբալ կոնֆլիկտային վիճակից դուրս գալու լավագույն լուծում

Ժամանակավոր խաղաղությունը կարող է համարվել  գլոբալ կոնֆլիկտային վիճակից դուրս գալու լավագույն լուծում
15.12.2024 | 12:21

Աշխարհը դարձել է մերկապարանոց ուժային բախումների դաշտ, մի պրոցես, որն աստիճանաբար բացահայտում է բոլոր կողմերի ուժեղ ու թույլ կողմերը։

Դրա համար կարելի է համեմատել հակամարտ բոլոր կողմերի կարծիքները սեփական և մյուսների ուժի ու հնարավորությունների մասին Ռուսաստանի 2015-ին Սիրիա մտնելուց առաջ և հիմա։

Այդ կարծիքները նշված ժամանակահատվածում ակնհայտ փոփոխություններ են կրել կողմերի ուժերի, զինատեսակների, արդյունաբերական հնարավորությունների առումով ու, հատկապես, զրկանքներ կրելուն պատրաստ լինելու հոգեբանական ֆրոնտում։

Եվ, որ կարևորն է, այս հայտնություններով պրոցեսը շարունակվում է և լի է անսպասելի նորություններով, ու դեռ հայտնի չէ, թե ապագայում այս ուղղությամբ ինչ սյուրպրիզներ են սպասվում։

Հանգամանքներ, որոնք կարող են վճռական ազդեցություն ունենալ հակամարտ կողմերի ձեռնարկելիք տակտիկական ու ստրատեգիական քայլերի վրա և նպաստել այն բանին, որ ուժերի բալանսն ու գոնե ժամանակավոր խաղաղությունը համարվեն ներկայի գլոբալ կոնֆլիկտային վիճակից դուրս գալու հնարավոր լավագույն լուծումը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2554

Մեկնաբանություններ